Արցախում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 118-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

կորոնավիրուս

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նոր կորոնավիրուսը (COVID-19) առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Այս պահին մեկուսացված է 55 մարդ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1921 թեստավորում:

--0--ԿԿ