Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերականգնվում է Գորիսի պատմական միջուկը.

- Վերանորոգվում են 1918-1920 թթ․ կառուցված պատմական բնակելի տները` Գուսան Աշոտի, Կոմիտաս, Մաշտոցի, Մակիչի Օրբելյան , Անկախության փողոցների վրա գտնվող 38 շենքերի տանիքները, պատշգամբներն ու ճակատային հատվածները:

- Կվերականգնվի քաղաքի կենտրոնական մասի Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օռբելյանների,Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցների պատմա-մշակութային տեսքը, կանցկացվի լուսավորություն, փողոցներն ու մայթերի հատվածները կսալիկապատվեն բազալտե և բետոնե սալիկներով։

- Հիմնովին մաքրվում է նաև Վարարակն գետի հունը: Նախատեսվում է գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում, լուսավորության անցկացում, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև»: 

--0--ԿԿ