Բնապահպան-ակտիվիստ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

Ժաննա
Tellerreport-ը գրում է, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը ընտրողների ձայների 42,5 %-ով ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ։

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Բարսեղյանը ծնվել է Փարիզում, 2002 թվականին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները և դարձել բնապահպանական հարցերով իրավաբան:

39-ամյա Ժաննա Բարսեղյանը գլխավորում է նաև ֆրանսիական «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Որպես բնապահպան-ակտիվիստ՝ մասնակցել է բազմաթիվ բնապահպանական նախագծերի:

--00—ԼՄ