«Արցախի սահմաններն անառիկ են». Արայիկ Հարությունյանը բանակի հրամկազմին ցուցումներ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

արայիկ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում  գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են: 

«Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր այցելել եմ մեր հանրապետության հարավ-արևելյան սահման, ծանոթացել առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքներին և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ:

Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են»,- գրել է նախագահը և կից տեսանյութ տեղադրել:

--00—ԼՄ