Արմեն Սարգսյանը Սյունիքում առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News

հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմեն Ահարոնյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 25-ի ԲԴԽ-39-Ո-89 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռոմեն ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:  --0—ՄՀ