Թայվանի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News 

Թայվան

Թայվանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության ներկայացուցիչների եւ ընդդիմադիր պատգամավորների միջև, որոնք գրավել էին խոսնակների ամբիոնը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

 Ավեի վաղ՝ կիրակի օրը, «Գոմինդան» կուսակցության ներկայացուցիչները գրավել էին Թայվանի Օրենսդիր Յուանի ամբիոնը՝ կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենին հորդորելով հետ վերցնել կղզու վարչակազմի ղեկավարի նախկին գլխավոր քարտուղար Չեն Ցզյույի թեկնածությունը, որը առաջադրվել է վերահսկիչ յուանի (վերահսկիչ պալատի) ղեկավարի պաշտոնում: Ընդդիմության ներկայացուցիչները շղթաներով և աթոռներով արգելափակել էին հիմնական դահլիճի մուտքը:

 --0—ՄՀ