ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

կորոնավիրուս

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ թեստի պատասխանը դրական է, բայց առողջական գանգատներ չունի:

«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում»,- ասաց Համբարձումյանը:

--0--ԿԿ