ԲՀԿ-ական ևս մեկ պատգամավորի կորոնավիրուսի թեստը բացասական է

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News   

պատգամավոր

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. 

«Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը՝ բացասական։

Իմ մտահոգությունն եմ հայտնում բոլոր այն անձանց տածած չարության և ատելության համար, ովքեր իմ գործընկերմերի հիվանդության առթիվ արտահայտել են ուրախության, հիացմունքի էմոցիաներ կամ օգտագործում են առիթը քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։ Մեծ ամոթ է ՀՀ քաղաքացու նման վերաբերմունքը հայրենակցի հանդեպ։ Պահպանեք մարդկային որակները անկախ քաղաքական իրավիճակից և հայացքներից։
Իմ երախտիքի խոսքն եմ հայտնում այս ընթացքում իմ առողջության համար անհանգստություն արտահայտած բոլոր անձանց։
Առողջ եղեք հարգելի համաքաղաքացիներ»։

   --0—ՄՀ