ՇՎՏՄ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել Նոր Նորքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

հասարակական

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Այսօր՝ հունիսի 29-ին տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել մի շարք բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնականում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները,դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Խոշոր առևտրի կենտրոններում տեսչական մարմնի կողմից խախտումներ չեն դիտարկվել:

Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ