Դատախազությունը բողոքարկել է դատավոր Գրիգորյանի գործի վարույթը կարճելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

դավիթ

Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը դադարեցրել է Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ գործի վարույթը կարճել:

Ըստ հարուցված քրգործի՝ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
 

--00—ԼՄ