ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News 

․

Հաստիքային զենքի կիրառման ունակությունների կատարելագործման և կրակի վարման հմտությունների ամրապնդման նպատակով հունիսի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ,  հանձնել կրակային պատրաստության ստուգարքներ։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս