«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվել է քաղաքացու դի․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News 

․

Վաղը՝ հունիսի 30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է բոյկոտել նիստը՝ ոչ միայն չմասնակցելով դրան, այլ նաև մուտք չգործելով Ազգային ժողովի վարչական տարածք:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ավարտել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումները եւ նախագիծը մինչ վաղը վերջնական պատրաստ կլինի: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի 76-րդ հոդվածն ասում է. «Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»:

Այս դեպքում այդ թիվը 79-ն է: Այսինքն, 79 պատգամավոր պետք է կողմ քվեարկի օրենքին: Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսով են վարակված Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գևորգյան,  Արեն Մկրտչյանը եւ Կարեն Համբարձումյանը, սակայն ցանկն այդքանով չի սահմանափակվում, կան նաև մեկուսացած և վարակված այլ պատգամավորներ:

--0--ԱՀ