Դիմակ կրե՞լ, թե ախտահանել ձեռքերը, որն է առավել կարևոր. Աննա Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

«Մենք տարբեր տնտեսվարողների մոտ իրականացնում ենք մշտադիտարկումներ, բարձրացնում ենք բոլոր այն հարցերը, որտեղ շտկումների կարիք կա։ Իրականացվում են նաև վարչական վարույթներ, եթե խախտումները խորքային են, որովհետև կան պահանջներ, որոնք պարետի որոշմամբ սահմանված չեն, բայց սանիտարական նորմերով կարգավորվում են»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ  Աննա Հարությունյանը:

Անդրադառնալով համավարակի ընթացքում պարետի որոշմամբ սահմանված առողջապահական նորմերին՝ բանախոսի պնդմամբ, չափազանց կարևոր է դրանց համակցված  պահպանումը, այն է՝ և՛ դիմակի ճիշտ կրումը, և՛ ձեռքերի ճիշտ ախտահանումը, և՛ առհասարակ հիգիենայի պահպանումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ