Ռուսաստանում ավելի քան 6,4 հազար զինվորական բուժվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News 

կորոնա

Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 6,4 հազար զինվորական ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օրում ապաքինվել է 43 հոգի։

«Անցած օրվա ընթացքում բուժումն անցնելուց հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում ապաքինվել է 43 զինծառայող։ ՌԴ Զինված ուժերում ապաքինվածների ընդհանուր թիվն ավելացել է մինչև 6403 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Նշվում է նաև, որ քաղաքացիական անձնակազմի շրջանում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 715-ի։

Հունիսի 29-ի դրությամբ զինվորական կառավարման մարմիններում, միավորումներում, զորամիավորումներում, զորամասերում 1355 զինծառայողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բուհերի կուրսանտների և ունկնդիրների շրջանում հիվանդացել է 200 զինվորական։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս