ԿԴԻ-ն հրատապ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի հայտարարությունը Հայաստանի ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը (Centrist Democrat International) պաշտոնական թվիտերյան էջում հրապարակած հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

ԿԴԻ-ն խորը մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք։

Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը եւ դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից։

ԿԴԻ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու եւ եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխան գործելու համար հետ շրջել գործընթացը։

Աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շարունակելու է ուշադիր հետեւել Հայաստանում հետագա զարգացումներին»,-գրել է Աշոտյանը և հավելել #StopPopulism #StopCOVID #IDC_CDI հեշթեգները:

--00—ԼՄ