ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 30, 24 News
Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 415 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 542 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 751 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 904-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 14 հազար 48 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 443 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 147-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 111 հազար 844 քաղաքացի: --0—ՄՀ