Ռոբերտ Քոչարյանն ընդգրկվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում

 ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

Քոչարյան

«Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) տնօրենների խորհրդի նախագահ կրկին ընտրվել է Վլադիմիր Եվտուշենկովը: Այս մասին 1prime.ru-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է կորպորացիան:

«Բաժնետերերի տարեկան ժողովից հետո «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, փոխնախագահներ՝ Աննա Գրիգորեևնա Բելովան և Անդրեյ Անատոլևիչ Դուբովսկովը»,- ասված է հաղորդագրությունում:

Հունիսի 27-ին առցանց ձևաչափով կայացած բաժնետերերի տարեկան ժողովում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմ և մեծացվել  է կազմի թիվը՝ 11-ից դարձնելով մինչև 12 մարդ:

Կազմի նորեկներն են՝ «Ռոսնանո» կառավարող ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը, Լյուսքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը և «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը, որը կորպորացիան ղեկավարում է ապրիլի կեսից:

Բացի այդ՝ տնօրենների խորհրդի կազմում վերընտրվել են «Սիստեմայի» հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա» ԲՖԿ նախկին ղեկավար, տնօրենների խորհրդի փոխնախագահ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի (պատկանում է ԲՖԿ-ին) նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմմ-Բիլ-Դաննա»-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին:

Խորհրդի կազմում են նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, KPMG ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը և պրոֆեսոր, «Սիսիտեմայի» աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի հարցերով կոմիտեի անդամ Աննա Բելովան:

  --0—ՄՀ