«Իմ քայլը» դաշինքից պատգամավորի 29-ամյա թեկնածուն ավտովթարի հետևանքով մահացել է

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News  

Կարեն Չիլինգարյան

Հունիսի 30-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Չիլինգարյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ Isuzu մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։

Տեղում 1 հոգի մահացել էր, 3 հոգի, այդ թվում՝ Կ. Չիլինգարյանը, տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Ըստ աղբյուրի՝  Կ. Չիլինգարյանը «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու էր և ակտիվ մասնակցություն է ունեցել թավշյա և ոչ բռնի հեղափոխությանը։

Հունիսի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Isuzu մակնիշի 91 XX 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

  --0—ՄՀ