ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու հիմքով կենսաթոշակի նախագիծն ընդունվեց

 ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրինագիծը:

Նախագծով նախատեսվում է, որ պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորի՝ Հրանտ Արայի Նազարյանի, Ֆելիքս Պապինի Թոխյանի և Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ կատարվեն։

  --0—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս