Վերջին շաբաթում փրկարարները հանրային նշանակության վայրերում կատարել են 6986 վարակազերծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

ախտ.

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:

Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6986 վարակազերծում, որից 4842-ը՝ մարզերում, 2144-ը՝ Երևանում։ Այս մասին հայտնում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

--00—ԼՄ