Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 6693 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

կորոնա

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 6693 նոր դեպք է հաստատվել: Ավելի քան 10 հազարն ապաքինվել է: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Գրանցվել է մահվան 154 դեպք: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում 9320 է, վարակման  ընդհանուր դեպքերը 647 հազար 849-ն են, ապաքինվել է 225 հազար 879-ը:

 --0—ՄՀ