Որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News 

հասարակական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս մարդը չի հանգստանում...

Որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից:

Փաստորեն, այլեւս անհերքելի է, որ այս բազմաչարչար մարդը պարզապես հրահանգել է ամեն գնով ապացույցներ ստեղծել Ծառուկյանի դեմ:

Ուրեմն էս տրամաբանությամբ եթե ղեկավարվենք, ապա չեղած բանի համար Ծառուկյանի անդորրը խախտելու մոլուցքով այլեւս կարող են խուզարկել, ասենք՝ Բոլիվիայի նախագահի, Գվատեմալայի վարչապետի, Անգոլայի Կանգադալա ազգային պարկի տնօրենի մորաքրոջ խնամու եւ, իկարկե, Սադամ Հուսեինի քավորկնոջ բնակարանները:

Կեցցե՜ իրավական պետությունը...

Դմփ-դմփ-հուււււււււ...»։ 

--0--ԿԿ