Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. անվտանգ պայմաններ չապահովվեցին

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

Քոչարյան

  
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ 

Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։ 

Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի այդ, պարզվեց, որ դատական նիստերի դահլիճը նիստից առաջ չի ախտահանվել։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին։    --0—ՄՀ