ԱԺ-ն ընդունեց լիազորություններն ավարտած ՍԴ դատավորների՝ կենսաթոշակի նշանակման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 80 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» չէին մասնակցում հարցի քննարկմանն ու քվեարկությանը։

Այսպիսով, նախագծով կփոփոխվի ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջին թեկնածուին կառաջադրի կառավարությունը, երկրորդը՝ ՀՀ նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կլինի միաժամանակ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է՝ հունիսի 26-ից հետո՝ երկամսյա ժամկետում:

Փոփոխություններ են կատարվել նաև լիազորությունների ժամկետը ավարտված և պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների՝ կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում:
 

--00—ԼՄ 

Տեսանյութեր

Live

Լրահոս