Վանեցյանն ինքնամեկուսացվել է, հանգստյան օրերին ջերմել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների հետ շփում է ունեցել և արդեն մի քանի օր ինքնամեկուսացված է։

24News-ին տեղեկացրել են, որ Վանեցյանը հանգստյան օրերին ջերմել է։ Նրան առայժմ թեստավորում չեն արել՝ նշելով, որ ախտանիշները պահպանվելու դեպքում այն կարվի։ 

Ավելի վաղ մամուլում լուր էր հրապարակվել, որ Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել:

--00—ԼՄ