Ֆրանսիայի դեսպանությունը վերսկսում է վիզաների ծառայության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

ֆրանս

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօրվանից՝ 2020 թ.-ի հունիսի 30-ից, աստիճանաբար վերսկսում է վիզաների ծառայության գործունեությունը։

Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`
- ուսում,
- հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով,
- հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 90 օր) հաստատվի Ֆրանսիայում։

Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց` FRANCE-VISAS կայքում:

Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն` պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում:

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում Attestation de déplacement et de voyage ստուգել, թե արդյոք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա:

--00—ԼՄ