Ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին. Լիլիթ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին, որովհետև բոլորս, ըստ էության, կոնտակտավոր ենք: Այդ առումով անխտիր բոլորս պետք է զգույշ և զգոն լինենք»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով իմքայլական վարակված պատգամավորների թեմային:

«Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ըստ բժիշկների ցուցումների՝ գործողություններ են ձեռնարկվում: Այն պատգամավորները, որոնք առավել մեծ շփումների մեջ են, ձեռնարկում են այն բոլոր քայլերը, որոնք բժիշներն ասում են», - նշեց Մակունցը՝ հավաստիացնելով, որ ԱԺ այսօրվա կամ մեկ այլ օրվա նիստերին ներկա են եղել բացառապես առանց ախտանշանների կամ թեստեր հանձնած պատգամավորներ:

--0--ԿԿ