«Բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում». Գագիկ Ծառուկյանը հաստատում է, որ վարակվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

գագ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նշված է կուսակցության ղեկավարի ֆեյսբուքյան էջում և կից հրապարակած է այն տեսանյութը, որում Գագիկ Ծառուկյանը ասում է, թե լավ մարդկանց կորոնավիրուսը չի դիպչում:

«Փաստորեն, բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում:

Առողջությո՛ւն բոլոր վարակակիրներին:

Աստված պահապան մեզ բոլորիս»,-հրապարակված տեսանյութին կից գրված է էջում։

--00—ԼՄ