Երևանում մեքենայով հանդերձ բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Միրաքյան փողոցի 45-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում և օգտագործում:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունիսի 29-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, կասկածվողը Հասրաթյան փողոցից, իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Մեքենայի սրահից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով դեղնականաչավուն բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ