Կադիրովն առաջարկում է Պուտինին ցմահ նախագահ դարձնել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

Կադիրով

Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ դարձնել: Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում:

«Ես միշտ ասում եմ՝ մենք պետք է Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրենք։ Այսօր ո՞վ կարող է փոխարինել նրան։ Համաշխարհային մասշտաբով նման քաղաքական առաջնորդ չկա»,- հայտարարել է Կադիրովը:

   --0—ՄՀ