Խոշոր վթար Արարատի մարզում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

հասարակական

Հունիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վեդի-Արարատ ավտոճանապարհի Գոռավան գյուղի վարչակա տարածքում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Passat և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 

--0--ԿԿ