Արծվիկ Մինասյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News

Արծվիկ Մինասյան

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Նա Aravot.am-ին հայտնեց, որ թեստի պատասխանը դրական է։ Չնայած, թեստի պատասխանը ստացել է հունիսի 27-ին, հունիսի 22-ից Արծվիկ Մինասյանը ինքնամեկուսացել է։ Նա տնային պայմաններում է բուժվելու։ Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Հրաշալի, փառահեղ»։

Աղբյուրը՝ Aravot.am:    --0—ՄՀ