Մարդիկ թքել են նախկինների երեսին, մերժել են նրանց, բայց նրանք չեն նկատում դա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն այն համոզմանն է, որ Սահմանադրական դատարանի անդամների և Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցումը լեգիտիմ արդարության վերականգնում էր: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև մարդիկ ասում են, որ այդ գործընթացը շատ ուշացած է, բայց իր համոմզմամբ՝ այն ուղղակի դանդաղում է:

Մեր դիտարկմանը՝ իսկ գուցե կարիք կար 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո անմիջապե՞ս քաղաքական գնահատական տալ ՍԴ-ին ու մյուս ինստիտուտներին, Մանուկյանը նշեց. «Քաղաքական գնահատական տվել են մարդիկ, որ թքել են նախկինների երեսին, մերժել են նրանց, բայց նրանք չեն նկատում դա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ