Նորա Արիսյանն առաջադրել է իր թեկնածությունը Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

․

Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մայրաքաղաք Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ ընտրապայքարին կմասնակցի «Րայեդ աշ-Շամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբակով։

Խմբակի մյուս անդամներ են՝ դոկտոր Խալիլ Ժըրժի Թաամեն և Մոհամմետ Նահեր ալ-Պուսթանին։

Նորա Արիսյանը Սիրիայի խորհրդարանի Արտաքին հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովների անդամ է, նա նաև Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է։

Սիրիայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել էին և նշանակվել հուլիսի 19-ին։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս