Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և փոխչեմպիոն Գոռ Մինասյանը վերադարձան Հայաստան

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 12, 24News

Thumbnail

Ծանրամարտի աշխարհի  չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի հետ  Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից քիչ առաջ վերադարձան Հայաստան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակեցին Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):