ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

ջուր

Հունիսի 30-ին՝ ժամը 10։10-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կրկին մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք:

Ժամը 20։34-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով․ քաղաքացին չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին՝ ժամը 13:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-29-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել:

--00—ԼՄ