ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ ծրագրով» հիմնանորոգվելու է Օզանյան փողոց, և հրապարակմանը կից տեսանյութ տեղադրել:
Մեկ այլ գրառմամբ Պապիկյանը տեղեկացրել է, որ նույն ծրագրով կհիմնանորոգվի նաև Գյումրու 13 փողոցը, և գրառմանը կից կրկին տեսանյութ հրապարակել:
Սուրեն Պապիկյանը տեղում տվել է վերանորոգման ծրագրերի մեկնարկը:
--00—ԼՄ