Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  1, 24 News  

կորոնա

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին հայտնում է 1TV.ge-ն՝ վկայակոչելով կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը: 

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 931 դեպք:

Ապաքինվածների թիվը կազմում է 794: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2809 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 229-ը:  --0—ՄՀ