Մարտի ամսից մինչ այսօր աշխարհում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 100 լրագրող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

աշխարհ

Մարտ ամսից մինչ այսօր 35 երկրներից առնվազն 186 լրագրողներ են մահացել կորոնավիրուսի պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ժնևյան «Press Emblem Campaign» կազմակերպության  հրապարակված տվյալներին։

Նշվում է, որ 186 մահերից 59-ը գրանցվել է հունիս ամսին։ Ըստ աղբյուրի, նշված թիվը խիստ մեծ է.

Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած լրագրողների ամենամեծ թիվը գրանցվել է Լատինական Ամերիկայում, որտեղ՝ 93 մահ: Դրան հաջորդում են Ասիան՝ 34, Եվրոպան՝ 26, Աֆրիկան՝ 19 և Հյուսիսային Ամերիկան՝ 14: Իսկ երկրների մակարդակով ամենամեծ թվով մահերը գրանցվել են Պերուում՝ 37, ապա Բրազիլիայում՝ 16, Մեքսիկայում՝ 14, ԱՄՆ-ում՝ 13, Էկվադորում՝ 12, Պակիստանում՝ 10, Բանգլադեշում՝ 9, Հնդկաստանում՝ 9, Նիգերիայում՝ 8, Միացյալ Թագավորությունում՝ 7, Բոլիվիայում՝ 5, Ռուսաստանում՝ 5, Նիկարագուայում՝ 4 և Ֆրանսիայում՝ 4:

--0--ԿԿ