19 մլն-ից ավելի եկամուտ, Mercedes-Benz մակնիշի մեքենա․ ի՞նչ է հայտարարագրել Բադասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

հասարակական

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ 2020-ին ներկայացրած հայտարարագրի տվյալներով՝ նրան է պատկանում 1996 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի մեկ ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2014 թվականին։

Արդարադատության նախարար նշանակվելուց հետո Բադասյանը մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ։ Այդ մասին 24News-ը տեղեկացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ 

Մինչև նախարար դառնալը, Բադասյանը 2018 թվականի մայիսի 22-ից զբաղեցրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և այդ աշխատանքի դիմաց ստացել 8 մլն 622 հազար դրամ։ Որպես այլ եկամուտ՝ Բադասյանը մոտ 2 մլն 57 հազար դրամի եկամուտ է ունեցել ՊԵԿ-ից։ 

2019-ին ներկայացրած հայտարագրի տվյալներով՝ Բադասյանը որպես աշխատավարձ և շահաբաժին ընդհանուր առմամբ ստացել է մոտ 18 միլիոն 186 հազար դրամ։ Իսկ 2020-ին ներկայացրած հայտարարագրի տվյալներով՝ աշխատավարձից ստացված և այլ եկամուտներն  ընդհանուր կազմել է 19 միլիոն 651 հազար 545 դրամ։ 

Արդարադատության նախարարը «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ին 45 մլն 584 հազար դրամի փոխառություն (վարկ) է հանձնել, իսկ 41 մլն դրամ փոխառություն է ստացել «Ամերիաբանկ ՓԲԸ»-ից։

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն ՊՈԱԿ-ից նախարարը մոտ 192 հազար ՀՀ դրամ է ստացել՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։ 

2020-ին ներկայացված հայտարագրում Բադասյանը ներկայացրել է նաև 849 Եվրո և 340 ԱՄՆ դոլարի կանխիկ միջոց։ Բացի դրանից, տարեսկզբին նախարարի բանկային հաշվին առկա է եղել 6 մլն 755 հազար դրամ, 371 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 279 հազար դրամ, 582 եվրո։ 

Ռուստամ Բադասյանի կինը՝ Տաթևիկ Սարգսյանը, 401 հազար դրամ է ունեցել բանկային հաշվին, 238 հազար դրամ կանխիկ դրամ, իսկ 2019-ի տարեվերջին բանկային հաշվին ունեցել է 75 հազար դրամ, կանխիկ՝ 150 հազար դրամ։ Նախարարի կինը հայտարարագրում նաև ներկայացրել է 6800 դոլար ավանդ։ 2019-ի ընթացքում Բադասյանի կինը «Թի Ար Լո Ֆըրմ» ՍՊԸ-ից ստացել է 1 մլն 647 հազար դրամ աշխատավարձ։ Տաթևիկ Սարգսյանը նաև 2 մլն 81 հազար դրամ աշխատավարձ է ստացել՝ ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակի փորձագետի աշխատանքի դիմաց։ 

Սոնա Գրիգորյան 

--0--ԿԿ