Նախագահն արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սարգիս Մնացականյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի Մնացականյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

--00—ԼՄ