ԱՀ նախագահը պարգևատրել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Արտյուշա Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  1, 24 News  

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Արտյուշա Հարությունյանին՝ նրա 70-ամյակի առթիվ:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Արտյուշա Հարությունյանին հոբելյանի կապակցությամբ և տնտեսության բնագավառում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Նախագահը բարձր է գնահատել Արտյուշա Հարությունյանի նշանակալի ավանդը հանրապետության գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում և հույս հայտնել, որ նա դեռ երկար տարիներ կշարունակի փոխանցել իր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին:

Արտյուշա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին՝ իրեն պետական բարձր պարգևի արժանացնելու համար՝ նշելով, որ դա միաժամանակ և՛ հպարտություն է ներշնչում, և՛ պարտավորության զգացում: Նա իր խոսքում անդրադարձել է նաև Նախագահի 2020-2025 թվականների ծրագրին՝ ընդգծելով, որ այն հաջողությամբ իրագործելու դեպքում տնտեսության մեջ էական զարգացումներ կլինեն:

 --0—ՄՀ