Խնդրում ենք` քննական կենտրոնների մոտ ավանդական հավաքներից զերծ մնացեք. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

Հայաստանում  վաղը 47 քննական կենտրոններում մեկնարկում են ընդունելությյան քննությունները. կենտրոններից 17-ը Երևանում են , 30-ը՝ մարզերում : Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին տեղի կունենան միասնական  քննություններ: Ամենահագեցած օրը լինելու է ամսի 6-ը, երբ ամենաշատ դիմորդներն են մասնակցելու: Մենք դիմում ենք դիմորդների բոլոր ուղեկցողներին, որ հնարավորինս զերծ մնան քննական կենտրոնների մոտ հավաքներից: Ես վստահ եմ, որ ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Նա հավելեց, որ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է մեկ հոգի նրանց ուղեկցի և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի տարածքը

 

--0--ԿԿ