Ո՞ւր էին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, երբ մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, հիմա թող սսկվեն տեղները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

«Ո՞ւր էին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, երբ 2008թ․-ին՝ մարտի 1-ին, Երևանի կենտրոնում 10 մարդու գնդակահարեցին։ Որևէ հայտարարություն չհնչեց։ Մենք սահմանադրական կա՞րգ ենք տապալում։ Հանրությունը տեսել է նրանց լռությունը մարտի մեկից հետո։ Հիմա թող լռեն ու սսկվեն տեղները»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները գլխավոր դատախազություն են ներկայացրել իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում։

Հակոբյանը հորդորել է եռյակին գնալ բոլոր իրավական գործընթացներով։
«Հիմա խոսում են նրա համար, որ մի մասը մերժվել է, մի մասն անցել է ԱԺ, բայց փորձել է իշխանության հետ գնալ գործարքի որոշ քրեական գործերի հետ կապված և տեսել է, որ չի ստացվում։ Էն մի մասն էլ չգիտեմ ընդհանրապես ոնց է ծնվել»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ