Թորոսյանը, բան ու գործը թողած, խիստ քաղաքական, երբեմն էլ զավեշտալի գրառումներ է անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը թեև ըմբռնումով է մոտենում, որ նախարարական պորտֆել զբաղեցնողները քաղաքական մարդիկ են, բայց որևէ կերպ չի ընկալում, թե ինչպես է, օրինակ, առողջապահության նախարարը համավարակի այս օրերին ժամանակ գտնում քաղաքական գրառումներ անելու համար: 24News-ի հետ զրույցում նա նշեց. «Թորոսյանը, բան ու գործը թողած, խիստ քաղաքական, երբեմն էլ զավեշտալի գրառումներ է անում»:

Պատգամավորն այն համոզմանն է, որ նախարար Թորոսյանի՝ ռեստորաններ ու սրճարաններ չայցելելու մասին հորդորը հակաքարոզ է: Կոստանյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս են աշխատելու այդ տնտեսվարողները, եթե մի կողմից հաճախորդ չեն ունենալու, մյուս կողմից էլ կառավարությունն ասում է՝ ինձ վրա հույս մի դրեք, փոխհատուցում չի լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ