Աշխարհում վարակակվել է 10,8 մլիոն մարդ, 6 միլիոնը ակտիվ վարակակիր է, 519 հազարը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

կորոնա

Հուլիսի 2-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10,809,998 է, որից 519,050-ը մահացել է, 6,032,381-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,200,657 է, որից 57,910 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,779,953 վարակման դեպք, որից 130,798-ը մահացել է, 1,164,680-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,484,475 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,453,369 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (654,405 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 605,220 է: ՌԴ-ում զոհերի թիվը 9,536, Բրազիլիայում՝ 60,713, Հնդկաստանում՝ 17,848:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ