Հրդեհ՝ ավտոմեքենայում. այրվել է «Mercedes E»-ի շարժիչի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

հրդեհ

Հուլիսի 2-ին՝ ժամը 00:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:08-ին, մարվել` 00:43-ին: Այրվել է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արման Պ․) շարժիչի հատվածը։

--00—ԼՄ