ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 473 պացիենտ. վարակման 593 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

կորոնա

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի  593  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 658  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 473 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 10-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 15 հազար 36 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 459  է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 153-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 115 հազար 765 քաղաքացի:  --0—ՄՀ