Վրաստանը Հայաստանից Ռուսաստան մեկնող ՌԴ քաղաքացիների համար միջանցք կբացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

վրաստան

Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարել է, որ վրացական կողմի հետ  համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի տարածքով անցնեն ՌԴ-ի քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխող ավտոբուսները: Այդ տեղեկանում ենք գերատեսչությունը ֆեյսբուքյան էջից:

«Տեղեկացնում ենք, որ  Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, ՌԴ-ի ԱԳՆ-ի աջակցությամբ, Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի մաքսային ծառայության հետ համատեղ մշակում են քաղաքացիներին տեղափոխելու հանգամանքները: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել տուրիստական դասի բարձրակարգ ավտոբուսներով երթևեկության բոլոր ծախսերը: Ավտոբուսներում զուգարաններ ու կոնդիցիոներներ կան, ինչն ավելի կհեշտացնի երրորդ երկրի տարածքով անցնելը, քանի որ տեխնիկական կանգառների անհրաժեշտություն չի լինի»,- գրված է հաղորդագրության մեջ:

Իրականացվելու է տրանսպորտային միջոցների ախտահանում: Դեսպանատունը զբաղվում է մեկնել ցանկացող քաղաքացիների ցուցակագրմամբ: Նրանց մեծ մասը Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող հայերն են:

Անցակետը փակվեց մարտի 16-ին:  

--00—ԼՄ