Մոնղոլիայում ժանտախտի բռնկում է արձանագրվել

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

Մոնղոլիա

Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրում ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արևմտյան մասում: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Montsame գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների՝ բռնկումը տեղի Է ունեցել Խվոդ այմակում (վարչա-տարածքային միավոր՝ համարժեք նահանգին): Վարակակիրներից մեկի մոտ հիվադնության թոքային ձևն Է:

Այմակի տարածքում կարանտին Է սահմանված, ավտոտրանսպորտի մուտքը տարածաշրջան, ինչպես նաև ելքը ժամանակավորապես դադարեցված է: Տեղի համաճարակաբանական ծառայությունը ստուգում է ժանտախտով հիվանդանալու հնարավոր լրացուցիչ դեպքերի հայտնաբերումը, դրա տարածման ռիսկի կանխարգելման համար:

--0—ՄՀ